ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ինչ պատիժ է սպասվում Մանվել Գրիգորյանին՝ երկու հոդվածով մեղադրանքները հաստատվելու դեպքում

Ինչ պատիժ է սպասվում Մանվել Գրիգորյանին՝ երկու հոդվածով մեղադրանքները հաստատվելու դեպքում
19.06.2018 | 19:08

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: Մ. Գրիգորյանը նաև մեղադրվում է 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս հոդվածով նախատեսվում է պատիժ 4-8 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Դիտվել է՝ 3470

Մեկնաբանություններ